Քիմ Քարդաշյանն ու Ջենդալ Ջենները նոր օծանելիքի գովազդային ֆոտոշարքում են նկարահանվել (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում KKW Fragrance  ապրանքանիշի նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել և տեղեկացրել նոր արտադրանքի մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

KKW Fragrance , KKW Beauty և SKIMS ապրանքանիշերի 40–ամյա հիմնադիրը և նրա 25-ամյա մոդել քույրը ներկայացրել են օծանելիքի նոր հավաքածու, որը կոչվում է Kendell J և վաճառքի կհանվի մարտի 25–ին։

Լուսանկարներում, որոնք հրապարակել է հեռուստաաստղը, քույրերը «անապատի թագուհիների» տեսք ունեն՝ երկու սև ձիերի կողքին։ Քույրերը կրում են միանման հագուստ, որը բաղկացած է բեժ թավշե տաբատից, կաշվե կորսետներից և երկարաճիտ կոշիկներից։ Նրանց տեսքը համալրված է կաշվե ձեռնոցներով, արձակված ալիքավոր վարսերով և շագանակագույն դիմահարդարմամբ։ Նկարների մյուս մասում քույրեը ներկայացել են սև կաշվե հագուստով։

Քիմ Քարդաշյանը նշել է, որ նոր հավաքածուն «շատ տարբեր է այն ամենից, ինչ մինչ այժմ արել են»:

«Kendell J-ն շատ տարբերվող բույր ունի»,– ասել է Քարդաշյանը։

Օծանելիքի հավաքածուն ներառում է երեք բույր։