«Բոլորը մտածում էին՝ երեխաս է»․ Քիմ Քարդաշյանը պատմել է 16 տարեկանում Քենդալ Ջեններին դայակություն անելու մասին

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է կրտսեր քրոջ՝ սուպերմոդել Քենդալ Ջեների հետ համագործակցությամբ ստեղծված 3 նոր օծանելիքները, գրում է Daily Mail-ը։

Kendall KKW Fragrance օծանելիքների շարքը գովազդող ֆոտոսեսիայից բացի քույրերը նաև տեսանյութ են հրապարակել, որտեղ Քիմը խոսում է դեռահասության տարիքում կրտսեր քրոջը խնամելու մասին։

40-ամյա Քարդաշյանը խոստովանել է, որ երբ Քենդալ Ջեները նոր էր ծնվել, գրեթե միշտ դայակություն էր անում նրան, մարդիկ էլ ենթադրում էին՝ իր երեխան է։

«Նա դեռ մեկ տարեկան չկար, երբ դայակություն էի անում։ 16 տարեկան էի, մայրս ու հայրս պետք է աշխատեին, իսկ ես նրան մանկասայլակի մեջ դրած շրջում էի։ Բոլորը մտածում էին՝ երեխաս է, և դա ինձ, ճիշտն ասած, դուր էր գալիս»,- խոստովանել է իրաատում շոուի աստղը: