Բելառուսական խումբը 2 նոր երգ է պատրաստել «Եվրատեսիլի» համար այն բանից հետո, երբ մրցույթի կազմակերպիչները արգելել են նրանց նախորդ կոմպոզիցիան

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել էին, որ բելառուսական «Я научу тебя» երգը չի կարող մասնակցել մրցույթին, քանի որ այն «կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը»:
Այն բանից հետո, երբ մրցույթի կազմակերպիչներն արգելել են նրանց նախորդ կոմպոզիցիան, խումբը, որը պետք է ներկայացներ Բելառուսը «Եվրատեսիլում», երկու նոր երգ է ներկայացրել։
Խմբի անդամ Դմիտրի Բուտակովը պատմել է, որ արգելքից հետո իրենց զանգահարել են և հետաքրքրվել, թե արդյոք խումբը պատրաստ է ևս մեկ երգ ներկայացնել:

«Այո, խնդիր չկա, մենք շաբաթը երկու երգ ենք գրում», – ասել է Բուտակովը։
Նա հստակեցրել է, որ երաժշտական կոլեկտիվն արդեն երկու նոր ստեղծագործություն է ուղարկել «Եվրատեսիլի»կազմակերպիչներին։ Նրա կարծիքով, երկու երգերից մեկը պետք է թույլատրվի եւ խումբը կկարողանա մասնակցել մրցույթին։