Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հայտնել է նկարահանման հրապարակում ուշագնաց լինելու պատճառը

Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան պատմել է, որ ինքնազգացողության կտրուկ վատթարացման և արտակարգ հոսպիտալացման պատճառը «նյարդերն ու սթրեսն» են եղել, գրում է svpressa.ru-ն։

«Պետք է ավելի շատ հանգստանալ, քանի որ մարմինը հրաժարվում է գործել։ Կուտակված հոգնածություն»,- գրել է ռուս հեռուստաաստղը։

Հաղորդավարուհու խոսքով՝ բժիշկները ստուգել են նրա սիրտը, թոքերի համակարգչային շերտագրում են արել, և ամեն ինչ կարգին է եղել:

«Ուշագնաց չեմ եղել։ Ինձ պարզապես վատ էի զգում աշխատավայրում։ Ինձ համար դժվար էր շնչել, և կրծքավանդակումս ցավ էի զգում»,- ամփոփել է հեռուստահաղորդավարուհին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ որ Լերա Կուդրյավցևային հենց նկարահանման հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդավարուհուն տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։