«Քիմը, կարծես, պատրաստ է պատերազմի»․ Daily Mail-ն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հրապարակած նոր լուսանկարներին

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և, ինչպես նկատում է բրիտանական Daily Mail պարբերականը, գեղեցկուհին, կարծես, պատրաստ է պատերազմի:

40–ամյա աստղը լուսանկարներում կրում է զինվորական համազգեստի գունավորմամբ ու նախշերով զգեստ և երկարաճիտ կոշիկներ։ Քիմն իր տեսքն ամբողջացրել է շագանակագույն դիմահարդարմամբ։

Հեռուստաաստղի մայրը՝ Քրիս Ջենները ասել է, որ SKIMS KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիրը բարդ ժամանակաշրջան է ապրում և նշել, որ չի հասկանում, թե ինչպես է հեռուստաաստղը հաղթահարում ամուսնալուծության հետ կապված սթրեսը։

«Մեր ընտանիքի լավն այն է, որ մենք իրար կողքի ենք և աջակցում ենք իրար, և մենք իրար շատ-շատ ենք սիրում։ Եվ ես ուզում եմ, որ երեխաները երջանիկ լինեն: Դա է իմ նպատակը»,- ասել է Քրիս Ջեները։