Արքայազն Հարրին աշխատանքի է անցել ամերիկյան ընկերությունում

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին աշխատանքի է անցել ամերիկյան BetterUp ստարտափում, որը վերապատրաստման և հոգեկան առողջության հետ կապված ծառայություններ մատուցում հաճախորդներին:

Ինչպես հայտնում է CNN-ը, Սասեքսի դուքսը պաշտոնապես տեղափոխվել է Կալիֆոռնիա: Ընկերությունում, որն ստեղծվել է 2013 թվականին, նա զբաղեցնելու է փոխգործակցության հարցով գլխավոր մասնագետի պաշտոնը: Այս լուրը հաստատել է արքայազն Հարրիի ներկայացուցիչը:

Ամերիկյան աղբյուրի տեղեկություններով՝ արքայազնը զբաղվելու է արտադրանքի ռազմավարությանը, բարեգործությանն ու հոգեկան առողջության մասին դասախոսություններին առնչվող հարցերով:

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսի Ռոբիշոն հաստատել է, որ ընդհանուր ընկերներն են իրեն ծանոթացրել արքայազնի հետ անցյալ տարվա աշնանը:

Նոր աշխատանքը Հարրին սկսում է իր և Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցից հետո, որի ժամանակ Սասեքսի դուքսը բացահայտել էր, որ Բունքինգհեմյան պալատը զրկել է իրեն ֆինանսավորումից, ինչպես նաև թիկնազորից: Հարրին խոստովանել էր, որ պալատից հեռանալուց հետո իրենք ապրել են մորից՝ արքայադուստր Դիանայից մնացած ժառանգության հաշվին: