Պապարացիները լուսանկարել են Քեյթ Ուինսլեթին և նրա 20-ամյա դստերը

Պապարացիները հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթին և դստերը նկատել են Հեմփշիրում զբոսնելիս, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։՝ հավելելով, որ աստղային մայրիկի և նրա դստեր է եղել նաև իրենց շունը:
Նշվում է, որ Ուինսլեթի 20-ամյա դստեր դեբյուտային ֆիլմի էկրաններ բարձրանալուց հետո առաջին անգամ են պապարացիները նրանց միասին նկատել։ 20-ամյա Միան նկարահանվել է Քառլո Լավագնասի «Ստվեր» ֆիլմում, որը էկրաններ է բարձրացել 2020 թվականի հոկտեմբերին։

Հոգեբանական թրիլլերը, որի պրեմիերան կայացել է հոկտեմբերին Հռոմում անցկացված փառատոնի շրջանակում, պատմում է հետապոկալիպտիկ աշխարհի մասին, որտեղ մարդիկ գոյատևելու համար պետք է խուսափեն ցերեկային լույսից։
Երիտասարդ դերասանուհին ասել է, որ բախտավոր է, քանի որ առաջին անգամ հաղթահարել է դերընտրման փուլը։ Նա նշել է, որ հասկանում է, թե ինչու մայրը միշտ ասել, որ դա դժվար աշխատանք է և հավելել, որ հաճույք է ստացել ամեն վարկյանից։
Խոսելով դստեր ընտրած ճանապարհի մասին՝ Քեյթն ասել է, որ դեմ չէ դրան և հավելել, որ լավագույն այն է, որ Միան իր ազգանունը չի կրում և ֆիլմի անձնակազմը չի իմացել, թե ով է նրա մայրը։

Քեյթ Ուինսլեթն ամուսնացել է Միայի հոր՝ Ջիմ Թրիփլթոնի հետ 1998 թվականին, սակայն Միայի ծնվելուց մեկ տարի անց զույգը բաժանվել է։ Դերասանուհին երկրորդ անգամ ամուսնացել է 2003 թվականին՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի հետ և նրանից մեկ որդի ունեցել, որն այժմ 17 տարեկան է։ Մենդեսից Քեյթը բաժանվել է 2011 թվականին։