Մարտա Կիրակոսյանի նոր լուսանկարները որդու հետ

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը սոցցանցերում բավականին ակտիվ է և հաճախ է փոքրիկ որդու հետ նոր լուսանկարներ հրապարակում․ Մարտայի և ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանի որդին լույս աշխարհ է եկել նախորդ տարի։

Լուսանկարներում ոճային մայրիկը մշտապես փորձում է որդուն ևս գեղեցիկ և հետաքրքիր կերպարներում ներկայացնել, Մարտայի ինստագրամյան հետևորդներն էլ իրենց հերթին ոգևորող և ջերմ մեկնաբանություններ են թողնում՝ ուրախացնելով գեղեցկուհի մայրիկին։

Հղիության վերջին ամիսներին երգչուհին ամուսնու հետ մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը:

Հիշեցնենք, որ Մարտան և Նահապետն ամուսնացել են 2018 թվականի դեկտեմբերին։