Քլունին պատմել է, թե ինչու է երեխաներ ունեցել 50 տարեկանից հետո

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին ասել է, որ հայր է դարձել 50 տարեկանից հետո, քանի որ մինչ այդ չէր հանդիպել իր կնոջը` Ամալ Քլունիին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։ Դերասանը և իր կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, երկու երեխա ունեն՝ 3-ամյա զույգեր Էլլան և Ալեքսանդրը։ Զույգն ամուսնացել է 2014 թվականին։ Դերասանը նշել է, որ երեխաներ ունեցել է այն ժամանակ, երբ «գտել է ճիշտ մարդուն, որի հետ կուզենար երեխաներ ունենալ»։

Քլունին նշել է, որ ի տարբերություն շատ մարդկանց, իր կյանքի նպատակը երեխաներ ունենալը չի եղել և հավելել, որ իր կյանքը բավականին հագեցած է եղել։
«Հետո ես հանդիպեցի Ամալին և հասկացա, որ իմ կյանքը բավականին դատարկ էր: Երբ իմ կյանքում հայտնվեցին երկու երեխաներս հասկացա, որ այն աներևակայելի դատարկ էր»,-ասել է դերասանը:

Ամալ Քլունիի հետ հարաբերություններից առաջ դերասանն ամուսնացած է եղել Ջոյս Վան Փաթենի դստեր Թալիսա Բալսամի հետ՝ 1989-ից 1993 թթ., ինչպես նաև հանդիպել է Ռենե Զելվեգերի, Լինդա Թոմփսոնի և Էլիզաբեթ Կանալիսի հետ։

Դերասանն այս պահին նկարահանվում է The Tender Bar ֆիլմումը, որը հիմնված է Ջ․Ռ․ Մոերինջըրի համանուն «բեսթսելլերի» հիման վրա։ Գիրքը լույս է տեսել 2005 թվականին և պատմում է հեղինակի կյանքի մասին, ինչից պարզվում է, որ նրա հայրը DJ էր, ով հեռացել է տնից, երբ նա փոքր է եղել։ Ֆիլմում նկարահանվում է նաև դերասան Բեն Աֆլեքը, ով մարմնավորում է բարերի սեփականատիրոջ, որը հոգ է տանում իր եղբորորդուն։