Դերասանուհի Հիլարի Դաֆը երրորդ անգամ մայր է դարձել

Դերասանուհի և երգչուհի Հիլարի Դաֆն ու նրա ամուսինը՝ Մեթյու Կոման, կրկին ծնող են դարձել։ Նրանք դուստր են ունեցել։

«Մեյ Ջեյմս Բեյր, մենք սիրում ենք քեզ», – գրել է Հիլարին՝ հրապարակելով ընտանեկան լուսանկարներ։ Երեխան ծնվել է մարտի 24-ին, բայց միայն հիմա է դերասանուհին Ինստագրամում կիսվել ուրախալի լուրով:

Փոքրիկը զույգի երկրորդ ընդհանուր երեխան է, նրանք նաև ունեն մեկ դուստր՝ Բենքսը, որը ծնվել է 2018 թվականին: Իսկ ահա Հիլարին արդեն երրորդ անգամ է մայրանում։ 33-ամյա աստղը նաև դաստիարակում է որդուն՝ Լուկային, որը ծնվել է NHL-ի խաղացող Մայք Կոմրիի հետ ամուսնությունից՝ 2012 թվականին: Հիլարին կանադացի հոկեյիստի հետ ամուսնացել է 2010թ․-ին, իսկ 2016-ին նրանք ամուսնալուծվել են։