Տիմատիի նախկին սիրելին պատմել է, թե ինչու ներկա չի եղել դստեր ծննդյան տոնին

Մարտի 19-ին ռեփեր Տիմատիի և Ալյոնա Շիշկովայի դուստրը՝ Ալիսան, նշել է 7-ամյակը։ Ռեփերը դստեր համար երեկո է կազմակերպել Մալվիդներում, որին Ալյոնան չի կարողացել ներկա լինել։

Համացանցում տարբեր տեղեկություններ էին պտվվում, թե ինչու մոդելը ներկա չի եղել դստեր ծննդյան տոնին, այլ մնացել է Մոսկվայում։ Շիշկովան պարզբանել է․ «Երբ Ալիսան Մալդիվներում նշում էր իր յոթամյակը, մենք տեղափոխվում էինք։ Ամեն ինչը հավաքում էինք տուփերի մեջ, տեղափոխում, դասավորում, որպեսզի հասցնեինք ամեն ինչ ավարտել նախքան նրա վերադառնալը։ «Հնարքը» հաջողվեց։ Ալիսան շատ գոհ է իր նոր սենյակից։ Հոգումս գարուն ու ուրախություն տիրեց այդ կարևոր գործի հաճելի ավարտի արդյունքում»,- նշել է մոդելը՝ մի քանի լուսանկար ու տեսանյութ հրապարակելով Ալիսայի հետ։

«Վիցե միս Ռուսաստան 2012»-ի հետ Տիմատին սկսել է հանդիպել 2012թ․-ին, մեկ տարի անց մոդելն արտիստին դուստր է պարգևել, որին տվել են Ալիսա անունը։ Դրանից մոտ մեկ տարի անց զույգը բաժանվել է, սակայն ըստ ամենայնի՝ պահպանել է ընկերական հարաբերությունները։