Երաժիշտ Մարտին Միրզոյանի և Լուսինե Խաչատրյանի հարսանիքը՝ Էրիկի քավորությամբ

Երեկ երաժիշտ Մարտին Միրզոյանի և PR մասնագետ Լուսինե Խաչատրյանի հարսանիքն էր։
Զույգը պսակադրվել է Սաղմոսավանքում՝ միմյանց հավերժ սիրելու խոստում տալով։ Այնուհետև նրանք խնջույք են կազմակերպել ժամանցի կենտրոններից մեկում։

Նորաստեղծ ընտանիքի քավորն է դարձել երգիչ Էրիկը։ Նրանց հարսանիքի հյուրերի թվում են եղել Գրիգը, Սոնան և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Երեկոյի ընթացքում Էրիկը երգել է, Գրիգն իր ելույթով ապահովել է թեթև, ուրախ տրամադրությունը։
Լուսինեն Ինստագրամի իր էջում հրապարակվել է առաջին լուսանկարները հարսանիքից և մակագրել․ «Մենք»։