Շուշիում ևս մեկ հուշակոթող է գետնին հավասարեցվել

Ադրբեջանցիները Շուշիիում ևս մեկ հայկական հուշարձան են ոչնչացրել: Այս անգամ վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը:
Հիշեցնենք, որ արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիներն արդեն ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, պղծել Մատաղիսի եկեղեցին, գետնին հավասարեցրել 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին…