Ուիլ Սմիթի կինը և դուստրը խոստովանել են, որ իրենց դուրս են գալիս նաև կանայք

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթի կինը՝ դերասանուհի Ջադա Փինքեթ Սմիթը, և նրանց դուստր Ուիլոուն, միաժամանակ խոստովանել են, որ իրենց դուրս են գալիս նաև կանայք, գրում է Page Six-ը: «Կյանքումս երկու անգամ խենթորեն սիրահարվել եմ կանանց: Շատ շատ վաղուց, երբ ես 20 տարեկան էի»,- ասել է 49-ամյա Ջադա Փինքեթ Սմիթը և հավելել՝ իրեն հաճախ են գրավում կանայք:

Միաժամանակ դերասանուհին ընդգծել է, որ նրանց նկատմամբ ռոմանտիկ կապվածություն չի զգում: Այս առնչութամբ դիմելով դստերը Փինքեթ Սմիթն ասել է. «Ես հավատում եմ, որ դու կսիրահարվես կնոջ»:
20-ամյա Ուիլոու Սմիթը նշել է, որ ինքը դեռ աղջիկների հետ հարաբերությունների մեջ չի եղել:

«Բայց ես հաստատ գիտեմ, որ դա կարող է պատահել: Քանի որ ես նախկինում շատ ուժեղ զգացողություններ ունեի կանանց նկատմամբ»,- շեշտել է նա:
Հիշեցնենք՝ 2020 թվականին երգիչ Օգոստ Ալսինան ասել էր, որ երկար ժամանակ հանդիպել է Ջադա Փինքեթ Սմիթի կնոջ հետ, և այդ մասին հաստատել է նաև ինքը՝ Ուիլ Սմիթը: Նշենք՝ զույգը բաց հարաբերությունների մեջ է: Չնայած ամուսնացած լինելուն՝ նրանք կարող են հանդիպել և հարաբերություններ ունենալ այլ անձանց հետ: