Կայացել է «Փարավոնների ոսկե շքերթը», որից հետո աճյունները տեղափոխվել նոր հանգստավայր․ ֆոտոշարք

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի փողոցներում շաբաթ օրը տեղի է ունեցել հին եգիպտական թագավորական մումիաների շքերթը, որից հետո աճյունները տեղափոխվել նոր հանգստավայր:

Եգիպտոսի Զբոսաշրջության և հնությունների նախարարության կազմակերպած «Փարավոնների ոսկե շքերթ»-ը ներառել է 22 մումիա, որոնք Եգիպտական թանգարանից ուղևորվել են դեպի Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան։

Սակայն նախքան նոր վայր տեղափոխվելը, 18 թագավորի և չորս թագուհու աճյունները, ըստ կարգի, տեղափոխվել են մայրաքաղաքի փողոցներով։«Այս շքերթը կստիպի բոլոր եգիպտոսցիներին հպարտանալ իրենց երկրով։ Կորոնավիրուսի ժամանակ նրանք ցանկանում են երջանիկ լինել, հպարտանալ իրենց նախնիներով»,- ավելի վաղ National Geographic-ին ասել էր Զբոսաշրջության և հնությունների նախարարության ներկայացուցիչը։