Ո՞վ է հանրահայտ դերասանուհիներից միացել Լեդի Գագային «Գուչիի տուն» ֆիլմի նկարահանումների ընթացքում

Սալմա Հայեկը միացել է Ռիդլի Սքոթի նոր ֆիլմի՝ «Գուչիի տան» դերասանական կազմին, հայտնում է Deadline-ը։
Հայեկը մարմնավորում է Պինա Աուրիեմային՝ Պատրիցիա Ռեջանիի (նա դատապարտվել է նախկին ամուսնու՝ Մաուրիցիո Գուչիի սպանության կազմակերպման համար) մտերիմ ընկերուհու և էքստրասենսի դերը։

Ֆիլմի սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա և կթողարկվի նոյեմբերին: Ադամ Դրայվերը ժապավենում կխաղա Մաուրիցիոյի դերը, իսկ ֆրանսուհի Կամիլ Կոտենը՝ նրա սիրուհու դերը։ Գուչի ընտանիքի մյուս անդամների՝ Ռոդոլֆոյի, Ալդոյի եւ Պաոլոյի կերպարները կմարմնավորեն Ջերեմի Այրոնսը, Ալ Պաչինոն և Ջարեդ Լետոն։