Մայրությունը վեր է ամեն կոչումներից․ Հռիփսիմե Հակոբյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Սիրված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել որդու հետ և շնորհավորել կանանց Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ։

«Աստծո ամենագեղեցիկ պարգևը մայրանալն է՝ մայր լինելը։ Մայրությունը վեր է ամեն կոչումներից։ Շնորհավորում եմ բոլոր մայրերին` իմ մայրիկի գլխավորությամբ»,- գրել է երգչուհին։

Գրառման վերջում երգչուհին հեշթեգով նշել է՝ մայրանալը հրաշք է։

Երգչուհու երկրպագուները մեկնաբանություններում շնորհավորել են երգչուհուն և մաղթանքներ հղել։

«Հրաշք եք, շնորհավոր ձեր տոնը։ Միշտ ուրախ ու երջանիկ լինեք։ Աստված պահապան լինի ձեր սիրուն ընտանիքին»,- գրել են նրանք։

Նշենք, որ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը` երգիչ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, երկար ժամանակ ընկերություն անելուց հետո ամուսնացել են 2013 թվականի հուլիսի 4-ին: Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները շատ վաղուց կային, սակայն զույգը բառ անգամ չէր ասում այդ մասին: Ակնհայտ հարաբերությունները նրանք խնամքով թաքցրին անգամ նշանադրությունից հետո: Հիմա նրանց որդին` Լեոն, 6 տարեկան է։