Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ․ Գրիգոր Դանիելյանը կնոջ հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Դերասան, սցենարիստ և հումորիստ Գրիգոր Դանիելյանը սոցցանցերի իր էջերում կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել։

«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Սիրում եմ Քեզ»,- լուսանկարներին կից գրել է դերասանը։

Նշենք, որ ավելի վաղ դերասանը Ինստագրամի իր էջում Սբ․ Զատիկի առթիվ ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել, որոնք արվել էին Սաղմոսավանքի տարածքում։ Լուսանկարներում Գրիգոր Դանիելյանը կնոջ և կրտեսեր որդու հետ է։