Քրիստինե Պեպելյանը՝ հղիության լուրերի և որդուն չթաքցնելու մասին

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը դեռ Միացյալ Նահանգներում է և շարունակում է աշխատել այնտեղ: Երգչուհին Instagram-իիր էջով շփվել է երկրպագուների հետ ու պատասխանել նրանց որոշ հարցերին:

Stories բաժնում նա պատմել է որդու մասին, խոսել մի քիչ գիրանալու ու առաջիկայում մենահամերգից հրաժարվելու մասին:

«Ինչու էր պետք միանգամից հենց ամենածանր թեմաներից սկսել, որ ես գիրացել եմ: Այո, և շատ ուրախ եմ, դա ինձ բացարձակ նեղություն չի տալիս: Չաղ ու բախտավոր, ինչպես ասում են»,- կատակել է երգչուհին:

2-րդ բալիկի մասին խոսելով՝ Քրիստինեն նշել է, որ Աստծո գործերն անքննելի են և երբեք չես կարող իմանալ, թե ինչ է սպասվում քեզ առջևում: Երգչուհին նաև անդրադարձել է որդուն՝ Արեգին և նշել, որ որևէ մեկից նրան չի թաքցնում․ «Մենք ամեն տեղ ենք լինում միասին՝ բակում, հյուր ենք գնում, ռեստորան: Որեւէ խնդիր չկա իրեն ցույց չտալու, միակ տեղը, որ չկա՝ մեդիա դաշտն է»:

Երգչուհին նաև խոստովանել է, որ Արեգի համար երգ է ստեղծվել, որը կոչվում է «Դու ես»: Նա կարծում է, որ երեխան, ամենայն հավանականությամբ, կնկարահանվի տեսահոլովակում:

«Երբ աշխարհում կա մեկը, ով քո կտորն է, միայն այդ գաղափարը, հերիք է, որ քեզ լիարժեք զգաս: Արեգն իմ խիղճն է: Նա ԱՄՆ-ում արդեն մանկապարտեզ է գնում, մինչև վերադառնանք Հայաստան: Չի կարող ամբողջ օրը տանը մնալ, քանի դեռ ես անելիքներ ունեմ այստեղ»,- մանրամասնել է երգչուհին:

Արեգը շուտով 2 տարեկան 4 ամսական կդառնա. «Արագ տեմպերով ենք մեծանում, ինչպես աշխարհի բոլոր երեխաները»:

Երգչուհին իր տարեդարձի օրը ԱՄՆ-ում է լինելու․ «Բայց չեմ նշելու, մեծ միջոցառումների ժամանակը չէ հիմա: Մենահամերգ մի սպասեք, այս շրջանում չի լինելու, տարվա 2-րդ կեսին կմտածեմ այդ մասին»: