Հայտնի բլոգերն իր հարսնացուի 200 000 դոլար արժողությամբ մեքենան փորձել է վարել իր Lamborghini-ի վրայով․ տեսանյութ

Ամերիկացի հայտնի յութուբեր Մայքլ Հիսոնգը, որը ճանաչում է ձեռք բերել մեքենաներով հնարքների շնորհիվ և որի նկատմամբ դեռևս հունվարին 18 քրեական մեղադրանք է առաջադրվել՝ իր վտանգավոր հնարքներից մեկի համար, ներկայացրել է ևս մեկ տեսանյութ։
Այս անգամ երիտասարդն իր հարսնացուի 200 000 դոլար արժողությամբ Lamborghini Urus-ը փորձել է վարել իր 420 000 դոլար արժողությամբ Lamborghini Aventador-ի վրայով։
Այդ նպատակով յութուբերը և նրա ընկերները ընդարձակ դաշտավայրում թեքահարթակ են կառուցել՝ մեջտեղում կանգնեցնելով Lamborghini Aventador-ը։
Բարեբախտաբար, երիտասարդին հաջողվել է խուսափել պատահարներից և հաջողությամբ իրականացնել իր հնարքը։