Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը

Ֆրանսիացի ռեժիսոր Լեոս Կարակսի «Անետ» մյուզիքլը կբացի Կաննի կինոփառատոնը: Այդ մասին հաղորդել Է Deadline-ը։
«Լեոս Կարակսի յուրաքանչյուր ֆիլմ իրադարձություն Է: Եվ այս կինոնկարը կատարում Է իր բոլոր խոստումները. «Անետը» նվեր Է, որի հետ հույս են կապել կինոյի, երաժշտության և մշակույթի սիրահարները»,-ասել Է Կաննի կինոփառատոնի նախագահ Պիեռ Լեսկյուրը:

Կինոնկարում, որը դարձել Է Կարակսի առաջին անգլալեզու նախագիծը, դերերը կատարել են Մարիոն Կոտիյարը և Ադամ Դրայվերը:
Կինոնկարում գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում: Գլխավոր հերոսներն են՝ սթենդափեր Հենրին (Դրայվեր) և նրա կինը՝ երգչուհի Էննը (Կոտիյար): Նրանք ապրում են իդեալական  կյանքով, բայց դստեր՝ Անետի ծնվելը, որն օժտված Է արտասովոր շնորհով, փոխում Է նրանց կյանքը:

Ամերիկյան հայտնի «Sparks» ռոք-փոփ խումբը ոչ միայն գրել Է կինոնկարի սաունդթրեքը, այլև մասնակցել սցենարի ստեղծմանը: Պրեմիերան կայացել Է հուլիսի 6-ին կայացած փառատոնում. միաժամանակ կինոնկարը վարձույթ կմտնի ֆրանսիական կինոթատրոններում:

Լեոս Կարակսի նախորդ՝ ««Սուրբ շարժիչներ» կորպորացիա» ֆիլմը 2012 թվականին նույնպես ներկայացվել Է Կաննում: Ռեժիսորի մյուս աշխատանքների թվում են «Տղան հանդիպում Է աղջկա», «Նոր կամրջի սիրահարները», «Պոլա իքս» ֆիլմերը: Կաննի կինոփառատոնը պետք Է անցկացվի հուլիսի 6-ից մինչև 17-ը: Ժյուրին և մրցութային ծրագիրը կհայտարարեն ավելի ուշ։