Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի

Ռոստովի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված համերգով:
Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Զարինա Շիմանսկայան:
Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 24-ին Ռոստովի պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Կհնչեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան և Առնո Բաբաջանյանի «Հերոսկան բալլադը»:
Դիրիժորի խոսքով՝ համերգին հիշում են Հայոց ցեղասպանության դաժան տարիները, իսկ մյուս կողմից ցանկանում ընդգծել, որ անհրաժեշտ է վերածնվել, առաջ գնալ, հզորանալ: