Չինաստանում վաճառքի է հանվել «կենդանի մկան» անունով հագուստ

Չինաստանում վաճառքի է հանվել նոր արտասովոր իր, որը մեծ տարածում է գտել համացանցում: Տեղական Smitizen ընկերության արտադրանքը, որը հայտնի է «կենդանի մկան» անունով, նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են գայթակղիչ մարմին ձեռք բերել՝ առանց բազմոցից վեր կենալու, գրում է odditycentral.com-ը:
Վերնազգեստը, որն առաջին հայացքից տղամարդու իրական զարգացած մկանային համակարգ է հիշեցնում, պարտաստված է սիլիկոնից:

Դրա վրա նույնիսկ տեսանելի են դուրս ցցված երակներ, որոնց անատոմիական կառուցվածքը բավականին ճշգրիտ է:
Ներկայում չինական արտադրողը գնորդներին է առաջարկում նորարության մի քանի տարբերակ, այդ թվում՝ ամբողջական (որի դեպքում սիլիկոնե վերնահագուստը վաճառվում է թևերի հետ միասին) և կիսատ (որի դեպքում կարելի է ձեռք բերել միայն սիլիկոնե հագուստի որովայնի և կրծքավանդակի հատվածը):
Սիլիկոնե նորարարությունը տղամարդիկ կարող են կրել իրենց ամենօրյա հագուստի տակից: Կախված որակից և չափից՝ այն արժե 120-610 ԱՄՆ դոլար: