Ավստրալիայում 1 մլն դոլարով աճուրդի է հանվել երկրի ամենամեծ ադամանդե մատանին (լուսանկարներ)

Ավստրալիայում աճուրդի է հանվել երկրի ամենամեծ՝ 25 կարատանոց ադամանդե մատանին, որը գնահատվում է 1 միլիոն դոլար, գրում է Daily Mail-ը։

Թանկարժեք քարն այնքան մեծ է, որ ստվերում է թողնում երգչուհի Ջենիֆեր Լոպեսի (15 կարատ), Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի (15 կարատ) և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի (6 կարատ) նշանադրության մատանիները:

Հայտնի է, որ ադամանդը հայտնաբերվել է Կանադայում և գնահատվում է 990 000-ից մինչև 1,2 միլիոն դոլար՝ դառնալով Ավստրալիայում երբևէ վաճառքի հանված ամենաթանկարժեք քարը։

Նշվում է, որ զարդով արդեն հետաքրքրվել է մի քանի տղամարդ։