«Ես կգնամ երկրից, Դուք եք մնալու… չսխալվեք». հայ հայտնիները` ՀՀ վարչապեստի Սյունիք կատարած այցի մասին

Հայ հայտնիներն արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակումներ են կատարում`  անդրադառնալով ՀՀ վարչապետի` Սյունիք կատարած այցին և տեղի ունեցած միջադեպերին։
Նշենք, որ սյունեցիները փողոցներ են փակել՝ արգելել Փաշինյանի մուտքը դեպի քաղաքներ։

Անդրե
Երգիչ Անդրեն իր Instagram-ի Stories բաժնում կիսվել էր «Սյունիք. ես ծեր արևը կծիմ։ Հատեք տի» գրառմամբ:

 

 

Սոֆի Մխեյան
Երգչուհի Սոֆի Մխեյանն
իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Սյունիք» և գրառմանը կցել էր «Սիրտ» էմոջին:

 

 


Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով վերջերս հանդիսատեսի դատին ներկայացրեց «Իշխանություն» ֆիլմը, Սյունիքի դեպքից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոնց ա գնում նախընտրականը, հարգելի կուսակցություններ:
Ֆեյսբուքում ի՞նչ կա երիտասարդներ: Հաշվեցի՞ք` ով ա 2018-ին հրապարակ դուրս եկել:
Սյունեցիներ` Շնորհակալություն»:

 

Սոս Ջանիբեկյան

Սոս Ջանիբեկյանն իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայեր, սիրելի ընկերներ, սիրելի Հայ ժողովուրդ որպես Հայի զավակ ուզում եմ մի կոչ անել…

Ես Նիկոլին ոչ սատարում եմ (ընդհանուր հաշվով, եթե չլինի նախկին բարքերի վերադարձ)նենց էլ չի ,որ անձնական համակրանք կամ շահ ունեմ այսօրվա իշխանությունից: Առհասարակ երբեք իշխանավորների հանդեպ համակրանք չեմ ունեցել…
Բայց ուզում եմ մի բան ասել , որ բոլորին տեղ հասնի.տնից տուն, մարդուց մարդ, էրեխուց ծնող , ախպորից քույր .
Հիմա ուրիշ բանի մասին եմ խոսում … մենք ուզում ենք և երազում ենք , որ ապրենք ժողովրդավարական երկրում որտեղ իշխանությանը կլինի մեր`ԺՈՂՈՎՐԴԻ և ԱԶԳԻ ընտրած թեկնածուն…
Մենք ունենք սպասվելիք արտահերթ ընտրություններ և եթե մինչև ընտրությունները քայլեր են արվում ներկայիս իշխանության դեմ (կլինի նիկոլ , պողոս պետրոս), դա անհարգանք է ժողովրդի հանդեպ և դա միակ ճանապարհն է կրկին ժողովրդին հնարավորություն չտալու իր ձայնը բարձրաձայնելու ,որոշելու, ընտրելու և իր ազատ կամքը թելադրելու իր Հայրենիքի և իրեն ծառայող իշխանության ընտրության հարցում …
Ես Երդվում եմ , Նիկոլին ձեռքով բարևած չկամ , բայց իրանից և իրա ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԻՑ, կարելի է սկսել վերջապես հիմք դնել նրան , որ մենք ենք ընտրում նրանց ովքեր պիտի ծառյեն ՄԵԶ որպես ՀՀ իշխանություն…
նենց չի Նիկոլի համար ուշքս գնում ա, բայց էն ինչ արվում է իր դեմ ինձ համար 10 անգամ անընդունելի է և զզվելի…
Ինչ որ մարդիկ կան , որ հունիսին դրած արտահերթ ընտրություններից , ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈւԹՅԱՆ հնարավորության գլխի վրով թռնելու ճանապարհով կրկին ուզում են խլել ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ…
Նայի գրածիս , հետո չասես չեմ ասել…
Ես կգնամ երկրից , Դուք եք մնալու… չսխալվեք …
Աստված առաջ.
էն ինչ արվում է իր դեմ ինձ համար 10 անգամ անըդունելի է և էդ անողներին որպես իմ երկրի ղեկավար 10 անգամ ավել չեմ ուզում տեսնեմ …
այսքանը

մի բան էլ , երդվում եմ թե ներկայիս իշխանության կազմում ինձ տեսնեք որպես քաղաքական գործիչ…ես որպես քաղաքացի եմ արտահայտվում…»:

 

Գայանե Ասլամազյան

Գայանե Ասլամազյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ երկակի ստանդարտները լավ բան չեն։

«Բոլոր քֆուրից վիրավորված հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում: Ինչո՞ւ հենց հիմա սկսեցիք վիրավորվել, ինչո՞ւ հիմա հիշեցիք, որ կին եւ երեխա կա տարածքում: Ի՞նչն է ըստ ձեզ փոխվել: Ես չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ խայտառակ հոսանք էր նման խրախուսվում համացանցում, և ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ով դեմ էր կապիտուլյանտին:

Չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ կանանց էին վիրավորում և երեխաների աչքի առաջ ծնողների նկատմամբ այդպես արտահայտվում: Հիմա ինչի՞ հանկարծ հիշեցիք ձեր դաստիարակությունն ու կրթվածությունը: Թե՞ էն ժամանակ կարելի էր՝ հիմա ոչ: Ես դատապարտում եմ նման պահելաձևը, թե այն ժամանակ, թե հիմա: Բայց չեմ հասկանում՝ ինչու եք զարմանում, եթե այս ամենը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև խրախուսվել է, թե հասարակության, թե կառավարության կողմից: Երկակի ստանդարտները լավ բան չի …»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։