Բրեդ Փիթը նշել է, թե Դի Կապրիոյի մասնակցությամբ որ ֆիլմի շնորհիվ է սիրահարվել կինոաշխարհին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը, «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխության ընթացքում բեմում կատակել է` ասելով, որ Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Ռոմեո և Ջուլիետ» վեպի էկրանավորումն իրեն ստիպել է սիրահարվել ֆիլմերին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

57-ամյա դերասանը, որը բեմ էր բարձրացել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթողին ներկայացնելու, նշել է․ «Ֆիլմերի հանդեպ իմ սերը սկսվել է Քլինթ Իսթվուդից և Godzilla ֆիլմը դիտելուց։ Անվանակարգում առաջադրված մեր դերասանների սերը ֆիլմերի նկատմամբ նույնպես երիտասարդ տարիքում է սկսվել։ Յուհ Յանգ Յունին ֆիլմերին սիրահարվել է դերասանուհի Մեգի Սմիթի, ռեժիսորներ Ռոբերտ Ալթմանի և Մայք Լեյթի աշխատանքների շնորհիվ։ Ամանդա Սեյֆրիդի համար նմանատիպ ֆիլմ է «Ռոմեո և Ջուլիետ»-ի` Լեոյի մասնակցությամբ էկրանավորումը։ ի դեպ, ինձ համար նույնպես»։