Ռեփեր Kodak Black-ը հարձակվել է դպրոցահասակ երեխայի վրա. մանրամասներ

Ամերիկացի ռեփ-կատարող Kodak Black-ը 18 ամսվա փորձաժամկետի է դատապարտվել հյուրանոցի համարում դեռահասի վրա հարձակվելու համար:
Այդ մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը: Սա Kodak Black-ի առաջին դատվածությունը չէ: Անցյալ տարի նա երեք տարվա բանտային կալանքի է դատապարտվել անօրինականորեն զենք ձեռք բերելու համար: Սակայն նա նախագահական համաներում է ստացել Դոնալդ Թրամփից, երբ բանտում իր պատժաչափի նույնիսկ կեսն էլ չէր անցկացրել:

Միջադեպը, որի պատճառով ռեփերն ապրիլի 28-ին դատապարտվել է, տեղի Է ունեցել 2016 թվականին Հարավային Կարոլինայի նահանգի Ֆլորենս քաղաքում:
Այն ժամանակ աղջիկը պատմել է, որ ռեփերը հյուրանոցում իր վրա հարձակվել է շոուից հետո: Նա տեղի ունեցածի առիթով գանգատվել է դպրոցի աշխատակցուհուն, որից հետո վերջինս դիմել է ոստիկանություն: Սկզբում երգչին մեղադրել են բռնաբարության համար:
Բայց հետո նա ընդունել է մեղավորությունը: Ռեփերին սպառնում Է 10 տարվա բանտարկություն, սակայն նա հարկադրված չի լինի պատժաչափը կրել բանտում, եթե չխախտի 18-ամսյա փորձաժամկետը: