Առաջին լուսանկարները «Գահերի խաղի» պրիքվելի նկարահանումներից

«HBO» հեռուստաալիքը սկսել է «Վիշապի տուն» սերիալի նկարահանումները․ այն «Գահերի խաղի» պրիքվելն է, որը նվիրված է Տարգարիեն տան պատմությանը։ Daily Mail-ի նկարահանող խումբը ֆիքսել է նկարահանման ընթացքը երկու գլխավոր դերակատարների մասնակցությամբ՝ Մեթ Սմիթն ու Էմմա Դ՛Արսին։ Նրանք կմարմնավորեն արքայազն Դեյմոն Տարգարիենին եւ նրա կնոջը՝ Ռեյնիրային։ Աստղերը քայլում են ափին ու խոսում: Նրանք կեղծամ են կրում ու Միջնադարի ոճով կոստյումներ։ Սմիթը սև գույնի, երկար վերարկու է կրում և երկարաճիտ կոշիկներ, իսկ Դ՛Արսին՝ վառ կարմիր զգեստ։

Պարբերականը հայտնում է, որ այժմ նկարահանումներն անցկացվում են Մեծ Բրիտանիայում՝ Սենթ Մայքլս Մաունթ կղզում։ Այնտեղ միջնադարյան ամրոց կա, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի Հյուսիսային ծով։ Daily Mail-ը նշում է, որ շինությունը նման է Դուբրովկայում գտնվող ամրոցին, ուր նկարահանվել են «Գահերի խաղում» Սերսեայի մասնակցությամբ տեսարանները։

Ըստ նախնական տեղեկատվության՝ «Վիշապի տունը» սերիալում կխաղան նաև Փեդի Կոնսիդայնը (թագավոր Վիզերիս), Օլիվիա Կուկը (նրա երկրորդ կինը՝ թագուհի Ալիսենտա Հայթաուեր)։

Սերիալի պրեմիերան, որը նկարահանվել է Ջորջ Մարտինին «Կրակ և արյուն» գրքի հիման վրա, ծրագրված է 2022թ․-ին։ Գործողությունները զարգանում են «Գահերի խաղը» սերիալում ցուցադրված իրադարձություններից 300 տարի առաջ։