Արտյոմ Ձյուբան` Դեդպուլի քոսփլեյով և Ռայան Ռեյնոլդսի արձագանքը

«Զենիթը» և «Լոկոմոտիվին» հանդիպման ավարտից հետո, երբ «Զենիթը» 7-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն, նորընծա չեպիոնների առաջատարներից մեկը՝ Արտյոմ Ձյուբան, մեդալների հանձնման արարողությանը ներկայացավ Marvel-ի հայտնի կերպարներց մեկի՝ Դեդպուլի քոսփլեյով: Նշենք, որ Ռայան Ռեյնոլդսը, ով Դեդպուլի դերակատարն է, հավանել է Արտյոմ Ձյուբայի լուսանկարը:
Հիշեցնենք, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախեց «Լոկոմոտիվին» և ժամանակից շուտ ապահովեց ոսկե մեդալները: