«Այսօր իմ Գասպարչիկը դառնում է 10 ամսական»․ Գոհար Ավետիսյանը որդու հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար և բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանը Ինստագրամի իր էջում որդու՝ Գասպարի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով երախային՝ 10 ամսական դառնալու կապակցությամբ։

«Այսօր իմ կարկանդակը` Գասպարչիկը, դառնում է 10 ամսական, մենք ընդունում ենք ձեր շնորհավորանքները»,- լուսանկարներին կից գրել է վիզաժիստը։

Նշենք, որ ավելի վաղ դիմահարդարը որդու և ծնողների հետ մեկնել էր Դուբայ հանդստանալու, որտեղից պարբերաբար նա նոր լուսանկարներ և տեսանյութեր էր հրապարակում՝ կիսվելով իրենց հանգստի հետաքրքիր մանրամասներով։

Հիշեցնենք, որ Գոհարի որդին լույս աշխարհ է եկել նախորդ տարվա հուլիսի 3-ին։ Գասպարը Գոհարի և նրա երկրորդ ամուսնու համատեղ երեխան է։