Քայլի Ջեներին նկատել են ռեփեր Թրեվիս Սքոթի ծննդյան տարեդարձին․ լուսանկարներ

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներին նկատել են Մայամիում դստեր հոր՝ ռեփեր Թրեվիս Սքոթի ծննդյան տարեդարձին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։ 23-ամյա աստղը նույնպես լուսանկարներ է հրապարակել երեկոյից։

Հայնի է, որ Քայլին մեկնել է Մայամի Թրեվիս Սքոթի ծննդյան խնջույքին մասնակցելու նպատակով և մինչև LIV գիշերային ակումբում երեկույթի գնալը Kylie Cosmetics-ի հիմնադիրն ու սեփականատերը ասիական ռեստորանում ընթրել է նախկին սիրելիի հետ։ Ընթրիքի ընթացքում Քայլին կրել է Jean Paul Gaultier-ի երկար նեղ զգեստ՝ այն համադրելով ապարանջանով և Hermes ապրանքանիշի վարդագույն փոքր պայուսակով։

Ծննդյան երեկոյի ընթացքում նախկին զույգին նկատել են սիրախաղ անելիս և նույիսկ Քայլին այդ պահերից հրապարակումներ է արել։

Daily Mail-ը նշել է, որ 3-ամյա Սթորմիի ծնողների նման հարաբերությունները զարմանալի չեն, քանի որ 2019 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բաժանումից հետո նրանք շարունակել են ընկերներ մնալ։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեները և Թրեվիս Սքոթը բաժանվել են 2019 թվականին՝ երկու տարի համատեղ կյանքից հետո։ E!News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը նշել էր, որ զույգը պաշտոնապես վերջ չի տվել հարաբերություններին, սակայն առժամանակ բաժանվել է՝ հաճախակի դարձած վիճաբանությունների պատճառով։
Զույգը սկսել էր հանդիպել 2017 թվականին, և շաբաթներ անց հայտարարել Քայլիի հղիության մասին: