«Աղջիկներ, մենք արժանի ենք ամենասիրուն կյանքին»․ Սոֆի Դևոյանը ներկայացրել է իր ընտրյալի հետ նոր ֆոտոշարքը Կալիֆորնիայից

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ Կալիֆոռնիայից։
«Ծաղիկները երբեք շատ չեն լինում, հեքիաթային սիրունություն էր: Անակնկալ ձևով հայտնվեցի ծաղիկների անծայրածիր դաշտում ու չէի հավատում, որ իրական են:
Այսպիսի տեսարան ֆիլմերում էի տեսել ու այսօր ուզում եմ, որ դուք նույնպես տեսնեք ու վայելեք այս գունավոր գեղեցկությունը: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ մեր մտքերը, երազանքները կատարվելու սովորություն ունեն: Ճիշտ երազեք, իսկական, ուժեղ:
Երազեք, գործեք, և դրանք մի օր, անպայման, կդառնան իրականություն:
Թող ձեր կողքին լինեն արժանի մարդիկ, որոնք ձեր կյանքը կգունավորեն, կծաղկեցնեն, կսիրեն: Աղջիկներ, մենք արժանի ենք ամենասիրուն կյանքին»,- գրել է նա:

Նշենք, որ Սոֆին շատ ակտիվ է սոցցանցերում և հաճախ է սիրելիի հետ հրապարակումներ անում: Զույգը վերջերս միասին Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր: