Ջեսիկա Ալբայի ընկերությունը գնահատվել է 2 միլիարդ դոլար (լուսանկարներ)

Նյու Յորքում Nasdaq բորսայում իր ընկերության առաջնային հրապարակային առաջարկի ներկայացման շրջանակում The Honest Company-ի 412 միլիոն դոլարի արժեթուղթ վաճառելուց հետո հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբայի ընկերությունը գնահատվել է մոր 2 միլիարդ դոլար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում հաջողությունից հետո պապարացիների կողմից արված նոր լուսանկարները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջեսիկա Ալբան, որը մեկ տասնամյակ առաջ հիմնադրել է The Honest Company ապրանքանիշը, Նյու Յորքում ընտանիքի հետ մասնակցել էր Nasdaq բորսայում իր ընկերության առաջնային հրապարակային առաջարկի (ԱՀԱ, IPO) արարողությանը, որի շրջանակում The Honest Company-ի 412 միլիոն դոլարի արժեթուղթ էր վաճառվել։ Ընկերության արժեթղթերի գինը սահմանվել էր 16 դոլար,  վաճառել էր 25,8 միլիոն արժեթուղթ՝ հավաքելով 412,8 միլիոն դոլար, մինչդեռ ընկերությունը գնահատվել էր 1,44 միլիարդ դոլար։ Այժմ ընկերության արժեքը գնահատվում է գրեթե 2 միլիարդ դոլար։

Ընկերության դեբյուտը տեղի է ունենում IPO-ի աճող շուկայի և կայուն ընկերությունների նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճի ֆոնին:

«Սա անհավանական ցատկ է դեպի այն ընկերության կառուցումը, որը հույս ունեմ կգործի 100 տարի անց»,- հարցազրույցի ընթացքում ասել է Ջեսիկա Ալբան:

Հավելենք, որ դերասանուհուն այսօր նկատել են Նյու Յորքում՝ սպիտակ տաբատով, կանաչավուն շապիկով, պայուսակով և բարձրակրունկներով։ Ալբան իր տեսքն ամբողջացրել է իր ապրանքանիշի անվանումով պաշտպանիչ դիմակով և անձրևանոցով։

The Honest Company-ին, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 2012 թվականին, ներկայացնում է խնամքի և գեղեցկության միջոցների, տնային պարագաների բազմազան տեսականի և հասանելի է թե՛ առցանց, թե՛ ԱՄՆ-ի և ԵՄ-ի տարածքում մանրածախ խանութներում։