Լոբոդան առաջին անգամ ցույց է տվել կրտսեր դստեր դեմքը (լուսանկարներ)

Երգչուհին նախընտրում է հասարակությանը ցույց չտալ կրտսեր դստեր դեմքը, նա նաև գաղտնի է պահում երեխայի հոր անունը: Լոբոդան առաջին անգամ կիսվել է լուսանկարով, որում աղջիկը նայում է տեսախցիկին:

Երգչուհի Սվետլանա Լոբոդան Ինստագրամում իր դստեր՝ Թիլդայի հետ նոր լուսանկար է հրապարակել: Նախկինում արտիստը աղջկան ցույց էր տալիս միայն հետևից կամ պրոֆիլով:

Հրապարակված նկարում Լոբոդան համբուրում է տեսախցիկին նայող դստերը: Թիլդան կրում է կապույտ լողազգեստ, սպիտակ գլխաշոր և վարդագույն արևային ակնոց:

«Ինչքան լավ է մայիսին Դուբայում»,- նկարը մեկնաբանել է երգչուհին:

Նշենք, որ Սվետլանան թաքցնում է ոչ միայն դստեր դեմքը, այլ նաև հոր ինքնությունը: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, Թիլդայի հայրը Rammstein խմբի մենակատար Թիլ Լինդեմանն է: Մայիսի 21-ին աղջիկը կդառնա երեք տարեկան:

Երգչուհին ունի նաև տաս տարեկան աղջիկ՝ Եվան, իր նախկին սիրեցյալ, բալետմայստեր Անդրեյ Ցարից: Նրա հետ աստղը բավականին հաճախ է հայտնվում լուսանկարում: