Անջելինա Ջոլին բացահայտել է իր հանգուցյալ մորից յուրացրած ամենակարևոր դասը (լուսանկարներ)

Հոլիվուդի աստղ Անջելինա Ջոլին բացահայտել է իր հանգուցյալ մորից՝ Մարշելին Բերտրանից, յուրացրած ամենամեծ ու կարևոր դասը, այն է՝ երեխների հետ լինել մեղմ և համբերատար։

The Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում 45-ամյա դերասանուհին իր մորը բնութագրել է որպես «մեղմ» մայր՝ ընդգծելով, որ իր երեխաներին միշտ փորձել է նույնպիսի քնքշությամբ վերաբերվել, ինչպես իրեն վերաբերվում էր հանգուցյալ մայրը։

«Մայրս շատ մեղմ էր։ Ես ինձ կարող եմ տարբեր կերպ պահել աշխատավայրում և կյանքում, բայց շատ ջերմ և մեղմ եմ իմ երեխաների հետ։ Այդ բարությունն ու ջերմությունը հիմքն է, որն աներևակայելիորեն կարևոր է: Եթե չկա հիմք՝ արժեքավոր և անվտանգ զգալու համար, ապա դժվար է այլ գաղափարներն ու դասերը փոխանցելը»,- հավելել է հայտնի դերասանուհին, որը 6 երեխաների մայր է։

Նշենք, որ Ջոլիի մայրը քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է 56 տարեկանում՝ 2007 թվականին։