«Ձեր ներսի բնությունն է խոսում ձեր բնավորության, ճաշակի ու համեստության մասին». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ ու դստեր հետ

Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը, որն այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի և դստեր՝ Էվայի հետ ու գրառում արել:

«Ձեր ներսի բնությունն է խոսում Ձեր բնավորության, ճաշակի ու համեստության մասին»,- գրել է դերասանը:

Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում Սարգիսն ասել էր, որ չի արտագաղթել: «Ես ուղղակի ժամանակավոր այստեղ եմ։ Ես գնալու եմ, գալու եմ, ինչպես բոլոր արտիստները, գնում են ինչ-որ տեղ, ապրում են, հետ են գալիս իրենց երկիր»,- նշել էր նա։