Ջիգանը մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում

Ռեփեր Ջիգանը մեկ շաբաթ անցկացրել է Կոմունարկայում, որտեղ նրան հոսպիտալացրել են կորոնավիրուսով:
Դերասանի վիճակը ծանր չէր, սակայն բժիշկները նրան հիվանդանոց էին տեղափոխել։
Մալդիվյան կղզիներ մեկնելուց առաջ 35-ամյա երաժիշտը անսպասելիորեն կորել է մեկ շաբաթով։ Ջիգանը դադարել է հայտնվել սոցցանցերում եւ նույնիսկ բաց է թողել կնոջ և դստեր ծննդյան օրերը:

Ռեփերի կինն Instagram-ի իր էջում պատմել է, որ ցանկացել է մեծ շուքով նշել իր 33-ամյակը, սակայն տոները ստիպված են եղել հետաձգել:
Նա չի մանրամասնել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ընտանեկան ծրագրերը խախտել է Ջիգանի հիվանդությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օքսանա Սամոյլովան Մալդիվներում հանգստանալու համար վարձել է թանկարժեք զբոսանավ:
Երկնքից նկարահանված շքեղ նավի տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջի Stories բաժնում:
Ինչպես տեղեկացել է «Только никому» Telegram-ալիքը, նման զբոսանավի վարձակալությունը շաբաթական միջին հաշվով արժե 60 հազար եվրո, իսկ լրացուցիչ ծառայություններով՝ մինչև 90 հազար եվրո։