Ե՞րբ եթերում կլինի «Ընկերները» սերիալի հատուկ թողարկումը

«Ընկերները» սերիալի հատուկ թողարկումը եթերում կլինի արդեն այս տարվա մայիսի 27-ին։ Սերիան, որում կուլտային նախագծի հերոսները կվերամիավորվեն, ստացել է «Friends:
The Reunion or The one where they get back together» անվանումը։
«HBO» ստուդիան, որը կցուցադրի հատուկ թողարկումը, հայտարարել է, որ նախագծմին կմասնակցեն նաեւ այլ հայտնի մարդիկ՝ Դևիդ Բեքհեմը, Ջասթին Բիբերը, BTS-ը, Ջեյմս Կորդենը, Սինդի Քրոուֆորդը, Կարա Դելեւինը եւ այլք, հայտնում է The Hollywood Reporter-ը։
«Ընկերները» սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 1994թ․-ին, այն 10 եթերաշրջան է ունեցել «NBC»-ով՝ դառնալով աշխարհի ամենահանրաճանաչ շոուներից մեկը։