Ռիհաննան վերադառնում է. 5 տարվա դադարից հետո երգչուհու նորությունը երկրպագուներին

Ռիհաննայի երկրպագուները վաղուց են սպասում նրանից երաժշտական որևէ նորության: Այժմ աստղը նվիրվել է բիզնեսին՝ Fenty Beauty, Fenty Skin, Savage X Fenty: Այնուամենայնիվ, հուսադրող նորություններ են հայտնվել վերջերս: Երգչուհին ցանկանում է նոր սկավառակով վերադառնալ համաշխարհային հիթ-շքերթներ:

Երգչուհու իններորդ ալբոմը դեռ անվանում չունի, բայց երկրպագուների շրջանում այն ​​արդեն ստացել է «F9» անվանումը: Բացի նոր ալբոմից, Ռիհաննան նախատեսում է թողարկել տեսահոլովակ, այն նկարահանվելու է Կալիֆորնիայում հուլիսին: Այն փաստը, որ կատարողը նոր նյութի վրա է աշխատում, նա հայտարարեց դեռ անցյալ տարի, բայց սկավառակի աշխատանքները շուտ չհաջորդեց ավարտել: Ըստ The Sun-ի իրազեկ անձի, համաճարակը շատ դժվարացրել է արտադրությունը. «Ռիհաննան երկար ժամանակ գաղտնի աշխատում էր նոր երգերի վրա, և նրա իններորդ ալբոմը վերջապես դուրս կգա: Նա երկար ժամանակ ստիպում էր երկրպագուներին սպասել, իսկ համաճարակն էլ ավելի դանդաղեցրեց այս իրադարձությունը»:

Հայտնի է, որ ռեժիսոր Ռաջա Վիրդիի հետ արդեն պայմանավորվածություններ կան: Նա արդեն համաձայնել է մասնակցել նոր տեսահոլովակի ստեղծման աշխատանքներին: