Սնուփ Դոգը սերիալ է նկարահանում «ամենահիմար հանցագործների» մասին

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը նոր սերիալ է նկարահանում, որը պատմում է «ամենահիմար հանցագործների» մասին, հայտնում է Deadline-ը։

Կատակերգու Քևին Հարթն նախագծի մասին հայտնել է NBCUniversal-ի շնորհանդեսի ընթացքում՝ Սնուփ Դոգին անվանելով «մարդ, առեղծված և լեգենդ»։

Սերիալի սյուժեի մասին դեռևս մանրամասներ չեն ներկայացվում, հայտնի չէ անգամ դրա ներկայացման օրը:

Նշենք՝ սա Սնուփ Դոգի առաջին նախագիծը չէ, որի մասին հայտնել է Հարթը։ Ավելի վաղ նա մանրամասնել էր ռեփերի հետ սպորտի մասին կատակերգական շոու վարելու մասին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սնուփ Դոգն աշխատում է ինքնակենսագրական սերիալի վրա։ Ռեփերը չի ցանկանում շտապել անվանում ընտրելու հարցում և չի կարող նշել, թե երբ իր երկրապագուները կկարողանան տեսնել այն: