Քեմերոն Դիասը դերասանական կարիերան թողնելուց հետո զբաղվում է գինեգործությամբ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեմերոն Դիասը վերածվել է գինու արտադրության ոլորտի «մագնատի», գրում է Daily Mail բրիտանական պարբերականը։
48-ամյա դերասանուհին, որը 2015 թվականին իր ամուսնությունից հետո հայտարարել էր դերասանական կարիերան թողնելու և ամբողջովին նվիրվել իր Avaline ապրանքանիշի զարգացմանը, հայտնել է գինու նոր տեսակի արտադրության մասին։
Նոր գինին կոչվում է Sparkling Rose’։

«Այն շատ յուրահատուկ է և մեր առաջին սահմանափակ արտադրանքն է։ Զգում եմ, որ այն շուտ կսպառվի», – ասել է Դիասը։
Գինին պատրաստված է օրգանական խաղողից՝ առանց հավելումների, գունանյութերի և խտանյութերի։

Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացել է 2015 թվականին՝ ամերիկացի երաժիշտ Բենջի Մեդդենի հետ․ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2019-ի դեկտեմբերին։