Հյուսիսային Կորեայում արգելվել է պատռված ջինս կրելը, վարսերը ներկելը և պիրսինգը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրում արգելել է նեղ և ճղած ջինսը, արտասովոր սանրվածքները, մազերը ներկելն ու պիրսինգը։ Տեղեկությունը հայտնում է The Mirror–ը:
Ըստ հաղորդագրության` Հյուսիսային Կորեայի ղեկավարը մտավախություն ունի,  որ «կապիտալիստական նորաձևության» ազդեցությունը կարող է վարչակարգի տապալման հանգեցնել։ Կիմ Չեն Ինը նույնիսկ հրաման է արձակել, ըստ որի` արտասովոր նորաձևության սիրահարներին աշխատանքային ճամբարներ կուղարկեն:

Հյուսիսկորեական «The Rodong Sinmun» թերթն էլ գրել է, որ անկախ իր տնտեսական և պաշտպանական հզորությունից` երկիրը կարող է փլուզվել, եթե մարդիկ չհետևեն իրենց սեփական կերպարին և պատճենեն կապիտալիստական ապրելակերպը: