«Իմ բժիշկն ինձ աղերսում էր հիվանդանոց գնալ»․ Սալմա Հայեքն առաջին անգամ պատմել է իր առողջական վիճակի մասին

Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը Variety-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կորոնավիրուսի համավարակի հենց սկզբում «վարակվել է կորոնավիրուսով և գրեթե հայտնվել է հիվանդանոցում»։

«Հիվանդության ընթացքն այնքան բարդ էր, որ իմ բժիշկն ինձ աղերսում էր հիվանդանոց գնալ, իսկ ես պատասխանում էի՝ ոչ, ավելի լավ է տանը մեռնեմ»,- հայտնել է դերասանուհին։

Հայեքը հայտնել է նաև, որ ինքնամեկուսացման 7 շաբաթներն անցկացրել է իր տանը և նույնիսկ ստիպված է եղել թթվածնային խտանյութ օգտագործել։

Չնայած որ դերասանուհին այժմ վերադարձել է ֆիլմերի նկարահանումներին, նա խոստովանել է՝  իր մեջ «պակասում է այն էներգիան, որն առաջ ուներ»։