Քարդաշյանն անհանգիստ է` ինչպես կարձագանքեն երեխաներն ընտանիքի մասին ռեալիթի շոուում տեսածին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սկսել է անհանգստանալ, թե ինչպես իր երեխաները կարձագանքեն իրենց ընտանիքի վերաբերյալ ռեալիթի շոուում տեսածին։ Տեղեկությունը հայտնում է ET Canada-ն:

Քարդաշյանը խոստովանել է, որ իր ավագ դուստրը՝ 7 տարեկան Նորթը, հաղորդման որոշ հատվածներ արդեն տեսել է TikTok սոցիալական ցանցում, որից հետո կատակել է մոր հասցեին։

Քարդաշյանը դեռ երկմտում է՝ արժե՞ արդյոք այդ հաղորդումները ցույց տալ երեխաներին, նա հատկապես չգիտի, թե ինչպես խոսի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ ամուսնության մասին:

«Ես իսկապես չեմ ուզում բացատրել, թե ով է Քրիս Համֆրիսը: Ես պատրաստ չեմ, որ երեխաները տեսնեն այդ ամենը, հատկապես` Նորթը: Նրանք վերջերս ինձ խնդրեցին, որ թույլ տամ դիտել շոուն, բայց ես իսկապես կասկածում եմ, քանի որ այդ դեպքում ես ստիպված կլինեմ նրանց շատ բան բացատրել», – ասել է Քարդաշյանը:

Մոդելն ու բասկետբոլիստը ամուսնացել են 2011 թվականի օգոստոսի 20-ին, իսկ նույն տարվա հոկտեմբերի 31-ին Քիմը ամուսնալուծվել է: 2014-ին Քարդաշյանն ամուսնացել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են Քարդաշյանի 4 երեխաները։ Ս.թ. փետրվարին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվում է: