Տեկիլայի գովազդում Քենդալ Ջեների արտաքինը վիրավորել է մեքսիկացի ժողովրդին

NEW YORK, NEW YORK - FEBRUARY 08: Kendall Jenner attends the Longchamp Fall/Winter 2020 Runway Show at Hudson Commons on February 08, 2020 in New York City. (Photo by Ben Gabbe/Getty Images for Longchamp)

Տեկիլայի սեփական՝ 818-ի բրենդի գովազդի պատճառով ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեններին մեղադրել են մի ամբողջ ժողովրդի վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է Page Six-ը։

25-ամյա հայտնի մոդելն իր Ինստագրամում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Մեքսիկայում ալկոհոլային խմիչքի գովազդային արշավի նկարահանումներից: Տեղադրված լուսանկարներից մեկում մանեկենուհու վզից կախված է կովբոյական գլխարկ, կրում է սպիտակ բլուզ, զոլավոր վերնաշապիկ և կապույտ ջինսե տաբատ։

Համացանցի օգտատերերը քննադատել են աստղին՝ պատճառաբանելով, որ նրա կերպարը հիմնված է մեքսիկացի ֆերմերների մասին կարծրատիպերի վրա: «Դուք կատակու՞մ եք։ Սա վիրավորական է։ Չեմ կարծում, որ իրական միգրանտ-աշխատողները կգնահատեն քո արտաքին տեսքն ըստ արժանվույն», «Ես, որպես մեքսիկացի, աղերսում եմ բոլոր նրանց, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, չօգտվել Քենդալ Ջեների Տեկիլայից։ Այն, ինչ նա անում է մշակութային ապրոպրիացիա է (մի մշակույթի տարրերի յուրացում կամ օգտագործում, որի անդամը չես հանդիսանում)։ Նա յուրացնում է մեր պատմությունը։ Լսեք մեզ մեքսիկացիներին։ Դա մեր մշակույթն է, և մենք չենք ուզում, որ սպիտակ կինը դրանից օգուտ քաղի»,- ասել են նրանք։

Քայլի Ջենները դեռևս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։