Երգչուհի Լոլիտան հայտնել է՝ որքան կենսաթոշակ է ստանում

Ռուս էստրադային երգչուհի Լոլիտա Միլյավսկայան յութուբյան «Մակարենա» ալիքի եթերում հեռարձակվող շոուի ժամանակ հայտնել է, որ իր կենսաթոշակը գերազանցում է 23 հազար ռուբլին:

«Ես չունեմ ո՛չ կոչումներ, ո՛չ պարգևներ: Ես կտրականապես դեմ եմ այդ ամենին: Ամեն մի կոչում կամ պարգև, ինչպես գիտեք, մոտեցնում է քեզ թոշակի անցնելուն: Ես դա ատում եմ»,- հայտարարել է երգչուհին՝ հավելելով, որ թատրոնի դերասաններն, օրինակ, ավելի շատ կախում ունեն մրցանակներից, քան շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Երգչուհին նշել է, որ իր մասնակցությամբ խնջույքներն արժեն 30-50 հազար եվրո, սակայն դա (կոչումը՝ խմբ.) բոնուսներ չի տալիս: «Ինչ ուզում ես գրիր, անգամ, որ եռակի վաստակավոր ես: Ինչ օգուտ այդ կոչումից»,- մեկնաբանել է Լոլիտան: