Մերիլին Մենսոնին ձերբակալման հրաման է արձակվել

Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի ոստիկանությունը ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնին (իսկական անունը՝ Բրայան Հյու Ուորներ) ձերբակալման հրաման է արձակել 2019թ-ին Գիլֆորդ քաղաքում համերգի ընթացքում օպերատորի նկատմամբ հարձակման մեղադրանքով, հայտնում  է The New York Times-ը։

Խոսքը միջադեպի մասին է, երբ ելույթի ընթացքում երգիչը ծեծի էր ենթարկել օպերատորին։ Տուժողի անունը հայտնի չէ։ ԱՄՆ իրավապահ մարմինները հայտնել են, որ Մենսոնը նահանգ չի վերադարձել՝ դատարանում առաջադրված մեղադրանքներին պատասխանելու համար։ Նյու Հեմփշիրում այդպիսի գործողությունների համար կարող է սպառնալ երկու միլիոն դոլարի չափով տուգանք կամ մինչև մեկ տարվա ազատազրկում։ Ոստիկանությունը նաև վստահեցրել է, որ ձերբակալման հրամանի արձակումը «սեռական բնույթի հանցագործությունների հետ առնչություն չունի»։