Քեյթ Միդլթոնը վերարկուն հագել է մերկ մարմնին. երկրպագուները դա գնահատել են

Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, երկրպագուներին ցնցել է նրբագեղ, բայց փոքր-ինչ տարօրինակ հագուստով:

Շոտլանդիայում կարճ շրջագայություն անցկացնելուց հետո Միդլթոնը մատչելի ապրանքանիշների մի քանի հագուստ է ցուցադրել, բայց ամենից շատ աչքի է ընկել կապույտ վերարկուն, որը նա հագել է մերկ մարմնին։ Հենց այդ վերարկուով է նա ներկայացել հրաժեշտի հանդիսավոր միջոցառմանը։

Իր կերպարը դքսուհին համալրել է նույն գույնի կոշիկներով ու կոկորդիլոսի կաշվից կարված պայուսակով։ Թեև այս հագուստը տարօրինակ է թվացել երկրպագուներին ու ոճաբաններին, բայց ոմանք արդեն ասում են, որ այն առաջին հորիզոնականներից մեկը կզբաղեցնի թագավորական հանդերձանքի գրքում։

Մեկ օր առաջ Քեյթը հանրությանը ներկայացել էր վանդակավոր զգեստով, որն ընդգծել էր նրա կազմվածքն ու ոտքերի երկարությունը։ Այս կերպարը դքսուհին համալրել էր կանաչ կոշիկներով ու կապույտ պայուսակով։

«Նորի ու ավանդույթների հրաշալի համադրություն», «կատարյալ տեսք ունի», «նուրբ ճաշակ», «իսկական տիկին», «հիասքանչ դքսուհի»,- այսպես են արձագանքել համացանցի օգտատերերը:

Ի դեպ, Միդլթոնը և արքայազն Ուիլյամը ծանոթացել են հենց Շոտլանդիայում՝ Սենթ Էնդրյուսի համալսարանում սովորելու ժամանակ: Նրանք ամուսնացել են 2011թ.ապրիլի 29-ին։

2013 թվականի հուլիսի 22-ին Քեյթը լույս աշխարհ բերեց առաջնեկին` արքայազն Ջորջին։ 2015-ի մայիսի 2-ին ծնվեց արքայադուստր Շառլոտան, ևս երեք տարի անց՝ 2018-ի ապրիլի 23-ին, արքայազն Լուին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Duke and Duchess of Cambridge (@dukeandduchessofcambridge)