Պապարացիները Ջենիֆեր Լոպեսին նկատել են մարզասրահ այցելելիս (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են մարզասրահ գնալիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։

Դրանցում երգչուհին կրում է մանուշակագույն, երկու կտորից բաղկացած սպորտային հանդերձանք՝  տոպ և տաբատ, սպորտային կոշիկներ։ Նա իր տեսքն ամբողջացրել է մեծ օղերով, արևային ակնոցով, Hermes ապրանքանիշի պայուսակով և դիմահարդարմամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջենիֆեր Լոպեսի սիրելին՝ դերասան Բեն Աֆլեքը, մեկնել է ԱՄՆ-ի Արևելյան ափ՝ երգչուհու հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։ Զույգը բնակվում է Մայամիում գտնվող 18 միլիոն դոլար արժողությամբ վարձու տանը։

Շաբաթվա սկզբին նրանց նկատել էին Մայամիի մարզասրահներից մեկում՝ իրար ձեռք բռնած, համբուրվելիս, հայտնել է People ամսագրի աղբյուրներից մեկը։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։