«Ինձ չի հետաքրքրում՝ ինչպես կարձագանքի Օլգան»․ Դավան առաջին անգամ խոսել է Բուզովայի և «Դոմ 2»-ում աշխատանքի մասին

Ապրիլի կեսերին հայտնի է դարձել, որ Օլգա Բուզովան չի վարի «Դոմ 2» նախագիծը, որը կհեռարձակվի «Ю» հեռուստաալիքով։ Հեռուստանախագծում աստղի տեղը զբաղեցրել է նրա նախկին ընկերը՝ Դավիթ Մանուկյանը, որն օրերս առաջին անգամ մեկնաբանել է հաղորդավարի պաշտոնում իր նշանակումը։

Մանուկյանի խոսքով՝ ինքը վաղուց էր երազում դառնալ լեգենդար շոուի մաս, և իր ցանկությունը վերջապես իրականություն է դարձել, գրում է Radiokp-ն։ «Ես ծրագրում էի ինձ փորձել հաղորդավարի դերում, քանի որ շատ էի ցանկանում ինչ-որ նոր բան անել։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես կարձագանքի Օլգան, չեմ ցանկանում խոսել այդ մասին։

«Դոմ 2»-ն ինձ համար առաջին հերթին աշխատանք է, որի համար ես գումար եմ ստանում։ Չեմ պատրաստվում հրաժարվել դրանից։ Ինձ համար սա մեկ քայլ առաջ է»,- «Muz-TV» հեռուստաալիքի «PRO-Новости» հաղորդման եթերում հայտնել է նա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դավիթ Մանուկյանին արդեն իսկ անձնական հարդարման սենյակ են հատկացրել, որից օգտվում էր նրա նախկին հարսնացուն։ Անդրեյ Չերկասովի խոսքով՝ տարածքը ջանասիրաբար պատրաստել են նոր հաղորդավարի գալուն։

Բլոգերի մասնակցությամբ առաջին թողարկումը եթերում կլինի հունիսի 1-ին։